ԱՄՆ-ում կբացվի «Աստղային պատերազմների» ոճով աշխարհի առաջին հյուրանոցը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի Walt Disney World զվարճանքների այգում նախատեսում են «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ ֆիլմաշարին նվիրված հյուրանոց բացել,- գրում է «Լենտա.ռու»-ն։
Հյուրանոցը պետք է աշխատի 2019 թվականին: Ըստ նախնական տվյալների` շինությունը պետք է հիշեցնի «Աստղային պատերազմների» «Հազարամյա բազե» տիեզերանավը:
Հյուրանոցում անիմատորներ կաշխատեն` կինոսագայի կերպարներից Ջորջ Լուկասի կոստյումով: Նշվում է, որ սնունդն ու ըմպելիքները հյուրանոցում կմատուցեն դրոիդները:Հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու այսպես կոչված` գաղտնի առաքելություններին, այսինքն` հյուրանոցի տարածքում կազմակերպվող խաղերին:
Նման հյուրանոցում բնակվելու սակագները կկազմեն 900-1000 դոլար: Համարն ամրագրել հնարավոր կլինի առնվազն երկու օրով: