Չելյաբինսկում ձկների մասայական անկում է գրանցվել
Չելյաբինսկի շրջանի դատախազությունն անցակցնում է ստուգումներ՝ պարզելու Կունաշակ լչում ձկների մասայական սատկելու պատճառները: Սատկած ձկները, «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, բարձրացել են ջրի մակերես:
Ջրային կենդանիների սատկելու մասին ահազանգը հնչեցրել են տեղի բնակիչները: Բնապահպաններն արագ դեպքի վայր են հասել: Սատկած ձկներն ուղարկվել են փորձաքննության, որը կպարզի ինչի հետևանքով են սատկել ձկները, և ովքեր են մեղավոր:
Աղբյուրը նշում է, որ լիճը Չելյաբինսկից 84 կմ հեռավորության վրա է, մակերեսը 235 հա, խորությունը հասնում է մինչև չորս մետրի: