Կրեմլը հայտնել է Պուտինի և Մերկելի հանդիպման հիմնական թեմաների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գեմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 2-ին Սոչիում կքննարկեն միջազգային առանցքային խնդիրներ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի, Մերձավոր Արևելքում առկա վիճակի և մինսկյան պայմանավորվածությունների մասով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ՝ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ էներգետիկ, առևտրատնտեսական և մշակութային-մարդասիրական համագործակցությունը։
Պուտինն ու Մերկելը մտքեր կփոխանակեն Համբուրգում հուլիսին կայանալիք «Քսանյակի խմբի» գագաթաժողովի շուրջ։