Փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Վրաստանում
Աջափնյակ վարչական շրջանի Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի վայրից փախուստի դիմած «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդին ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ, նախնական տվյալներով «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը խաչմերուկ է մտել կարմիր լույսի առկայությամբ ու բախվել խաչմերուկ մտած «Օպել» մակնիշի տաքսիին: Վթարի հետևանքով մեքենայի վարորդն ու երկու ուղևորները մահացել էին:
32-ամյա վարորդին՝ Ա. Բ.-ին հայտնաբարել են Վրաստանում, կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժանմունք: Քրեական գործ է հարուցվել ոչ միայն 3 զոհով ճանապարհատրանսպորտային պատահարի, այլև վարորդի կողմից վթարի վայրը լքելու փաստով:
Ըստ աղբյուրի, Հրազդանում հաշվառված, բայց Ռուսաստանում ապրող Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել ապրիլի լույս 22-ի գիշերը: