Էմինեմը դատի է տվել Նոր Զելանդիայի իշխող կուսակցությանը
Նոր Զելանդիայում դատական գործընթաց է սկսվել ամերիկացի ռեփեր Էմինեմի հայցով՝ ընդդեմ երկրում իշխող «Ազգային կուսակցության»:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ երաժիշտը մեղադրում է կուսակցությանը իր «Lose Yourself» երգի ապօրինի օգտագործման համար: Կուսակցությունում ասել են, որ օգտագործել են ոչ թե երգը, այլ երգի նման ձայնագրություն աուդիոֆայլերի գրադարանից:
Դատարանը պետք է վճռի՝ արդյոք «Ազգային կուսակցության» գովազդում օգտագործված երաժշտությունը բավարար չափով նման է Էմինեմի երգին: Կուսակցության հոլովակն առաջին անգամ եթերում է հայտնվել 2014 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը