Թրամփը անակնկալի է բերել ԱՄՆ Պետդեպին ու Ազգային անվտանգությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դութերտեին հանդիպման հրավեր անելով՝ Պետդեպին դժվարին կացության մեջ է դրել: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ամերիկյան «New York Times» պարբերականը:
Սպիտակ տունը երկու նախագահների հեռախոսազրույցը որակել է որպես «ընկերական զրույց», իսկ Ֆիլիպիններում արտադատական սպանությունների որոշում կայացնելու, թմրանյութերի վաճառքի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող Դութերտեին Թրամփի հրավերը անակնկալ է եղել Պետդեպարտամենտի և ազգային անվտանգության համար:
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի պաշտոնյաները պատրաստվում են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից կոշտ քննադատական արձագանքների մեծ ալիքին: Արդեն երկու պաշտոնյաներ հայտարարել են, որ փակ ձևաչափով հանդիպման ժամանակ սպասվում են Պետդեպի և Ազգային անվտանգության խորհրդի կողմից առարկություններ Ֆիլիպինների նախագահի հրավերի առնչությամբ:
Իրավապաշտպաններն էլ իրենց հերթին, կասկածի տակ են դնում Դութերտեին ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր տալու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռայնս Փրիբասը ամերիկյան ABC հեռուստաալիքի հարցին, թե Թրամփի հրավերը արդյոք չի նշանակում ամերիկյան ներքին քաղաքականության մեջ մարդու իրավունքների հարցը տեղ չունի, պատասխանել է. «Դա չի նշանակում, որ մարդու իրավունքները նշանակություն չունեն»:
Նշենք, որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դութերտեն ԱՄՆ նախորդ նախագահի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություն էր արել՝ անվանելով նրան «անառակի որդի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը