Լե Պենը Եվրոպական միության այլընտրանք է առաջարկել
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ցանկանում է փոխարինել Եվրամիությունը «Եվրոպական ազատ և անկախ պետությունների ալյանս»-ով:
«Ես եվրոպացի եմ, սակայն չեմ ցանկանում պահպանել այս քաղաքական կառույցը, որը ամբողջովին շեղվել է իր ուղուց: Ուրեմն կարելի է գտնել այդ կառույցին նոր անուն: Օրինակ` կարելի է ստեղծել Եվրոպական ալյանս, որը թույլ կտա երկրներին միավորվել մեկ ծրագրի շուրջ, որը չի հակասի իրենց ազգային շահերին, որովհետև ԵՄ-ի հիմնական խնդիրն այն է, որ նա դարձել է գրեթե տոտալիտար»,-«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշել է Լե Պենը:
Նա հավելել է, թե հավատում է, որ եվրոպական մյուս երկրների հետ, որոնք նույնպես տառապում են Եվրամիությունից, «կկարողանան արմատապես փոխել Եվրամիության գործառույթները»:
Հարակից հրապարակումներ`
- Մարին Լե Պենը ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին
- Լե Պենն ընտրությունների երկրորդ փուլից առաջ փոխել է ընտրարշավի կարգախոսը
- Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը
- Մարին Լե Պենը փակուղու առաջ է կանգնեցրել Եվրահանձնոժողովին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը