Հնդկաստանում հարսներին նվիրել են հարբեցող ամուսիններից պաշտպանվելու մահակներ
Հնդկական նահանգներից մեկում զանգվածային հարսանիքի ժամանակ մի քանի հարյուր հարս որպես նվեր ստացել են փայտե մահակներ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նահանգի կառավարման նախարարը հանձնելով կես մետրոնց մահակները, որոնք հիմնականում օգտագործում են լվացքի ժամանակ հագուստը քամելու համար, կոչ է արել հարսներին օգտագործել դրանք այն ժամանակ, եթե իրենց ամուսինները խմած ժամանակ փորձեն իրենց վիրավորել:
Այդ կերպ, նախարարի խոսքով, նա ցանկանում է օգնել՝ պայքարելու տնային բռնության դեմ: Նա նաև կոչ է արել, որ կանայք մինչև մահակի օգտագործումը փորձեն խոսել ամուսինների հետ, և եթե դա չօգնի, այդ ժամանակ «թող մահակը խոսի նրանց հետ»:
Զանգվածային հարսանիքի ժամանակ 700 հարս ստացել է նման մահակ, որոնց վրա գրված է եղել՝ «Հարբեցողներին ծեծելու համար», նաև՝ «Ոստիկանությունը չի միջամտելու»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը