Մերկելը Սաուդյան Արաբիայում հրաժարվել է գլխաշորից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի հետ հանդիպմանը հրաժարվել է գլխաշորից,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Independent-ին։
Սաուդյան Արաբիայում խիստ դրես-կոդ գոյություն ունի կանանց համար, սակայն Մերկելը հրաժարվել է հետևել կանոններին։
Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպումից բացի՝ Մերկելը հանդիպել է կին-ձեռներեցների հետ։ Զրույցի ընթացքում Գերմանիայի կանցլերը նշել է, որ բռնել է փոփոխությունների ուղին, սակայն դեռևս հեռու է այն բանից, որը կարելի է հավասարություն անվանել։
Ավելի վաղ այցի ընթացքում գլխաշոր կրելուց հրաժարվել էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերերզա Մեյը։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիայում պատրաստվում են արգելել փարանջան և նիկաբը
- Սաուդյան Արաբիայի կնոջ կյանքը՝ մուլտֆիլմում
- Սաուդյան Արաբիայում տղամարդկանց թույլատրել են սոված ժամանակ ուտել իրենց կանանց
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը