Եթե «Նաիրիտը» վերագործարկվի, այն կաշխատի շահույթով. նախկին նաիրիտցի
Անձինք, ովքեր մտահոգված են Հայաստանի տնտեսության զարգացմամբ, պետք է կանգնեն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողքին, պաշտպանեն նրանց արդար պահանջը: «Նաիրիտն» այն կառույցն է, որը կարող է Հայաստանի տնտեսությանը նոր թափ հաղորդել: Աշխատավորի իրավունքներին նվիրված այսօրվա խորհրդաժողովում այս մասին ասաց «Նաիրիտի» պաշտպանության խմբի անդամ Անահիտ Մանուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե «Նաիրիտը» վերագործարկվի, այն կաշխատի շահույթով:
Խորհրդաժողովին ներկա «Երիտասարդական համաձայնություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչիկ Գրիգորյանն իր հերթին նկատեց՝ Հայաստանում հազարավոր մարդիկ զրկված են աշխատանքից, օրվա հաց վաստակելու հնարավորությունից: Ուսանողները բուհն ավարտելուց հետո զրկված են աշխատաշուկան համալրելու հնարավորությունից:
«Ինչ վերաբերում է գյուղացիության խնդիրներին, ապա առաջարկում եմ, որ գյուղատնտեսական առաջարկը համարվի աշխատանքային ստաժ: Երբ գյուղացին թոշակի անցնի, այդ ժամանակ գոնե պետությունը նրա համար անհոգ ծերություն ապահովի»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը