Նախորդ տարի արտադրական դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 6 մարդ
Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2016թ. արձանագրվել է 58 արտադրական դժբախտ պատահար: Դրանց հետևանքով տուժել է 59 մարդ, 6-ը՝ մահացել: Տուժածներից վեցը կանայք են եղել: Այս տվյալները վերցված են ԱՎԾ պաշտոնական էջից:
Դժբախտ դեպքերի մեծ մասը՝ 27-ը գրանցվել է Սյունիքի մարզում, տուժածները 27-ն են, մեկ աշխատակից մահացել է: Դեպքերից 15-ը գրանցվել է Երևանում, 7-ը՝ Լոռիում:
Աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2016թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդ–օրերի գումարային քանակը կազմել է 2 717:
Դժբախտ պատահարների հետևանքով ՀՀ Տավուշի մարզում 1 կին դարձել է I խմբի հաշմանդամ, իսկ ք.Երևանում և ՀՀ Լոռու մարզում 1-ական տղամարդ` համապատասխանաբար II և III խմբի հաշմանդամ: Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը մասամբ կորցրած 1 տղամարդ հիմնական աշխատանքից փոխադրվել է այլ աշխատանքի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը