Հունաստանը վարկատուների հետ համաձայնության է եկել
Հունաստանը օտարերկրյա վարկատուների հետ համաձայնության է հասել բարեփոխումների փաթեթի շուրջ, որը նախատեսում է ֆինանսական աջակցության տրամադրում: Գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով այդ երկրի ֆինանսների նախարարի հայտարարությունը:
«Անցավ սպիտակ ծուխը»,-ասել է նախարարը, ավելացնելով, որ բոլոր հարցերի շուրջ բանակցություններն ավարտվել են:
Արդյունքում տնտեսության աջակցության համար Հունաստանը ֆինանսական նոր միջոցներ կստանա: Փոխարենը ստիպված կլինի բարեփոխումներ իրականացնել աշխատանքի ու էներգետիկայի ոլորտում, կրճատել թոշակները, բարձրացնել հարկերը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան