Eagles ռոք խումբը դատի է տվել մեքսիկական California հյուրանոցին
Ամերիկյան լեգենդար Eagles ռոք խումբը դատի է տվել մեքսիկական California հյուրանոցին: ՏԱՍՍ-ը գրում է, որ Hotel California հայտնի երգի կատարողների կարծիքով, մեքսիկական Բախա-Կալիֆորնիա-Սուր քաղաքում գտնվող 11 համարանոց այդ ոչ մեծ հյուրանոցն անհիմն ներկայանում է հենց այն հյուրանոցը, որի մասին խոսվում է խմբի երգում 1976 թվականին համանուն ալբոմից:
Իրականում մեքսիկական հյուրանոցը, որը բացվել է 1950 թվականին, սկզբում կոչվել է California: Բայց ժամանակի ընթացքում մի քանի անգամ փոխվել է հյուրանոցի անունը: Հին անունով սկսել են կոչել 2001 թվականից ներկայիս սեփականատերերը՝ կանադացի ամուսիններ Ջոն և Դեբբի Ստյուարտները: Նրանք, Eagles-ի անդամների կարծիքով, սկսել են ակտիվորեն գովազդել իրենց հյուրանոցը՝ կապելով համաշխարհային երաժշտական ստեղծագործության հետ:
Ի դեպ, Eagles –ի երաժիշտներն նախկինում պատմել են, որ նրանց երգը գրվել է ոչ թե կոնկրետ հյուրանոցի մասին, այլ Ամերիկայի մասին ընդհանուր առմամբ:
Խումբը պահանջում է դադարեցնել հեղինակային իրավունքի խախտումը և փոխհատուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան