Տնտեսություն 13:47 03/05/2017 Հայաստան

Ներդրումների ներգրավման եվրոպական փորձը փոխանցվել է հայաստանյան իրավասուներին

Երևանում այսօր կայացել է «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողովը և ծրագրի պաշտոնական փակման արարողությունը:

Ծրագրի եվրոպական գործընկերն էր օտարերկրյա ներդրումների և արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալությունը՝ «Բիզնես Ֆրանսը»: Հայկական կողմից ներգրավված են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ,  ծրագրի հայաստանյան ղեկավար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականի հոկտեմբերին: Այն ունեցել է երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը հետներդրումային ծառայությունների զարգացումն էր, երկրորդը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության զարգացումն ու ներդրումային միջավայրի բարելավումը, երրորդը՝ ներդրումների խթանումն է և ներդրումային քաղաքականության իրականացման աջակցությունն ու առաջմղումը:

Նրա խոսքերով՝ ծրագիրն իրականացվել է Հայաստանում արտաքին ներդրումների խթանման քաղաքականությունը զարգացնելու և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացման միջոցով տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման՝ ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի Զարգացման Հիմնադրամի, քայլերին աջակցելու նպատակով: Ծրագրի բյուջեն կազմել է 810 000 եվրո, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է Եվրամիության կողմից։

Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ, համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշեց. «Ես ուզում եմ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝  օժանդակելու Հայաստանին բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև աջակցելու ՀՀ քաղաքացիներին՝ ապրել մի այնպիսի միջավայրում, որտեղ կան հեռանկարներ»:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ն Հայաստանին օժանդակություն է տրամադրում տարբեր ոլորտներում,  բացի այդ, աջակցում է ՀՀ կառավարությանը՝  ավելի լավ կառավարում իրականացնելու համար:

Նա նաև նշեց, որ իրականացնում են տարբեր ծրագրեր` ՓՄՁ-ների զարգացում, ֆինանսների հասանելիություն, էլեկտրոնային  կառավարման ծրագրեր` ապահովելու բիզնեսներին ավելի բարձր հասանելիությունև այլն: «Կարևոր է խթանել բոլոր այս ծրագրերը և այն ամենն ինչ Հայաստանն ունի: Այս ծրագրի նպատակը հենց դա է, որովհետև ներդրողները պետք է տեղյակ լինեն բոլոր այն հնարավորություններից, որոնք կան Հայաստանում և Հայաստանը օգտագործելով որպես մի հարթակ` Եվրասիական միության, Իրանի, ամերիկյան ընկերությունների համար՝  կարողանան ապահովել մուտք Եվրոպական շուկա: Այսինքն այս ծրագիրը այն բանալին էր, որը կապահովի բոլոր այս հարցերի լուծումը, որպեսզի ներդրողները գան Հայաստան»,- նշեց Հոա-Բին Աջեմյանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա-Շարպանտիեն էլ ասաց, որ  նորանոր ներդրումներ խրախուսելը Հայաստանի կառավարության որդեգրած գերակայությունից է: Ըստ նրա՝ «Բիզնես Ֆրանսը» Ֆրանսիայում իրականացնում է նույն առաքելությունը, ինչն այսօր Զարգացման հայկական հիմնադրամը` Հայաստանում:

Նշենք, որ համաժողովին օտարերկրյա ներդրող ընկերությունների, Եվրամիության Հայաստանի գրասենյակի, այլ միջազգային կառույցների ու մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուները քննարկել են ներդրումային միջավայրը, հնարավորությունները, կառավարության աջակցության ծրագրերը:

Թվինինգ ծրագրի շրջանակում 16 ամսվա ընթացքում հայ մասնագետներին ներկայացվել է եվրոպական լավագույն փորձը. նախարարության և հիմնադրամի մասնագետներին եվրոպական 20 փորձագետներ փոխանցել են ներդրումների ներգրավման՝ «Բիզնես Ֆրանսի» կողմից ընդունելի արդյունավետ գործիքակազմը։ Շեշտը դրվել է դեպի Հայաստան ներդրումների խթանման, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղ հիմնելու, նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական զարգացման վրա։ Այս մոդելը կիրառում են աշխարհի առաջադեմ երկրների ներդրումների խթանման գործակալությունները։ Մասնավորապես՝ աշխատանքներ են տարվել ոլորտային ներդրումային ռազմավարության մշակման ուղղությամբ. այդ թվում՝ թիրախավորվել են ներդրումային ոլորտները, իրականացվել է համեմատական վերլուծություն այլ համադրելի երկրների հետ, SWOT վերլուծություն և այլն, նախապատրաստվել են Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, ստեղծվել է պոտենցիալ ներդրողների տվյալների շտեմարան, «Բիզնես Ֆրանսի» աջակցությամբ՝ ՀԶՀ-ի կողմից Ֆրանսիայում անցկացված Հայաստանի ներդրումային միջավայրի քարոզարշավի արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը սերտ կապեր է հաստատել 136 ընկերության հետ, ի հայտ է եկել 9 նոր հնարավորություն և 11 ներդրումային նախագիծ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:05
Դատախազը պահանջել է Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ սահմանել 8 տարի ազատազրկում և հերոսի կոչումից զրկում
Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
22:50
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին
Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին և...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել, եթե անգամ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան...
Աղբյուր` Panorama.am
22:16
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ ոքի գրանցեց Ուկրաինայի հետ մրցավեճում
Բուդապեշտում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի՝ 2:2 գրանցեց Ուկրաինայի հետ...
Աղբյուր` Panorama.am
21:54
Լիբանանի վրա հարձակման հետևանքով զոհվել է «Հըզբոլլшհի» 20 հրամանատար. ԶԼՄ
Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի այսօրվա հարվածից հետո սպանվել է շիա «Հըզբոլլահ» շարժման մոտ 20 հրամանատար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:30
««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի.Էդգար Ղազարյան
 Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի 2023...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Mercedes»-ն ընկել է Աղստև գետը, ինչի հետևանքով կա զոհ և վիրավոր
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Հեզբոլլահ»-ի հրամանատար Աքիլը սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման ժամանակ
Իսրայելը սպանել է շիական «Հեզբոլլահ» շարժման հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Իբրահիմ Աքիլին՝ Բեյրութի հարավային...
Աղբյուր` Panorama.am
20:44
Լիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի հանրային հեռարձակողը ուրբաթ օրը հայտնել է, որ շուրջ 150 հրթիռ է արձակվել Լիբանանից սահմանի վրայով: Այս մասին գրում է ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է․ «Գործընկերոջս՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
20:17
Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը․ Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․ «Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը՝ հարգանքը այն գործիքի նկատմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի 2024 թվականի մեծահասակների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Փաշինյանը՝ Ջոշուա Հաքի հետ հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:40
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է
PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Կենտրոնական Եվրոպայում վերջին ջրհեղեղների պատճառով 49,65 տրիլիոն լիտր ջուր է թափվել
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Եվրոպայում զգալի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ․ Գեղամ Ստեփանյան
 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում։ Իր...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ. ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:43
ԱՄՆ-ում Էրդողանը կհանդիպի Հունաստանի վարչապետի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի Հունաստանի վարչապետ  Կիրիակոս Միցոտակիսի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը Վերջինս կալանավորվել է
Դեռևս այս տարվա փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի»...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի նախատեսվում է փոխանցել 200 միլիոն դրամ
Դատական իշխանությունից տեղեկացնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ախալքալաքում այս տարի կարտոֆիլի բերքն աննախադեպ շատ է
Ախալքալաքում կարտոֆիլի բերքատվությունն այս տարի աննախադեպ բարձր է։ Jnews-ի հաղորդմամբ, նման կանխատեսում են արել գյուղատնտեսները։  2023...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սեպտեմբերի 21-ին արգելոցները, արգելոց-թանգարանները կաշխատեն
Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել   Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Էս ի՞նչ կառավարություն է՝ Փաշինյանը մի բան է ասում, կես օր անց իր նախարարը՝ լրիվ ուրիշ բան. Էդվարդ Արզումանյան
«Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմային կայան։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար...
Աղբյուր` Panorama.am
17:30
ԱՄՆ Կոնգրեսում բացվել է Արցախից տեղահանված Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը
ԱՄՆ Կոնգրեսի Russell Senate Office Building rotunda սրահում սեպտեմբերի 18-ին բացվել է լուսանկարիչ Դավիթ  Ղահրամանյանի լուսանկարների...
Աղբյուր` Panorama.am
17:17
Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն ՀՀ դրամ կաշառք տալու փորձ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող...
Աղբյուր` Panorama.am
17:15
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյան. Այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ
16:06 20/09/2024

Թովմասյան. Այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}