Եգիպտոսում մեկ օրում վեց մահապատիժ է կատարվել
Եգիպտոսում վեց կալանավորներ, որոնք սպանության համար դատապարտված Էին մահապատժի, մայիսի 3-ին կախաղան են հանվել Էլ Մինիայի նահանգի բանտում:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ բոլոր այդ դատապարտյալների նկատմամբ մահապատժի վճիռներ էին կայացվել սպանությունների հետ կապված տարբեր հանցագործությունների համար:
Հաղորդվում է, որ մահապատժի ենթարկվածների թվում է եղել 22-ամյա Ռաջաբ Աբդալան, որը կախաղանի էր դատապարտվել 2014 թվականին չորսամյա մի աղջկա բռնության ենթարկելու և սպանության համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատապարտյալները կախաղան են բարձրացվել Էլ Մինիայի բանտի տարածքում, որտեղ պահվում են առավել վտանգավոր հանցագործները։