Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի 2 թեկնածու կա. «Ժամանակ»
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հավանական թեկնածու կա՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը: Բավական թեժ մրցակցություն է սպասվում:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգռված է, որ օպերայի թատրոնի տնօրեն նշանակվի հենց Կարինե Կիրակոսյանը: Մյուս կողմից էլ նախկին նախարարը՝ Հասմիկ Պողոսյանը, առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ընկերուհին է, սակայն վարչապետը, մեղմ ասած, տանել չի կարողանում նրան ու այդ պատճառով էլ, երբ ձևավորվեց նոր կառավարությունը, տիկին Պողոսյանը հրաժեշտ տվեց նախարարի պաշտոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան