Ֆրանսիացի գիտնականները կոչ են արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան կոչ է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին։
20minutes.fr պորտալին հղում անելով «Ռիա նովոստի»-ն գրում է, որ ֆրանսիացի գիտնականներն ասում են, թե կոչ են անում «բացառիկ հանգամանքների պայմաններում, որոնք ներկայում ծառացած են մեր հանդեպ»:
«Գիտությունների ակադեմիան կցանկանար հիշեցնել, որ պաշտպանում Է մարդասիրական արժեքները, որոնք անհամատեղելի են սահմանների փակման, ազգայնականությանը տրվելու ցանկության և եվրոպական ու միջազգային ծրագրերից դուրս գալու հետ»,-պորտալը մեջբերել է ակադեմիայի հայտարարությունից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահի ընտրությունների 2-րդ փուլ են անցել Էմմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը:
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնն ընտրություններից մեկ շաբաթ առաջ չի բացառել Frexit-ի հավանականությունը
- Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Օլանդը սատարում է Մակրոնին
- Մարին Լե Պենը Մակրոնին թուլակամ մարդ է որակել
- Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան