Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ազատ է արձակվել
Մեծ Բրիտանիայում կապված հաջորդ ամսվա սկզբին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ չորեքշաբթի՝ մայիսի 3-ին գործող խորհրդարանը ցրվել է: Սահմանված կարգի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ելիզավետա Երկրորդ թագուհուն այսօր պետք է տեղեկացնի իր առաջիկա անելիքների մասին:
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մի շարք խորհրդարանականներ, որոնք մինչ այս ունեին պատգմավորական մանդատ, հայտարարել են, որ չեն մասնակցելու առաջիկա արտահերթ ընտրություններին: Դրանց թվում են ներկայիս ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, ով դառնալու է լոնդոնյան Evening Standard պարբերականի գլխավոր խմբագիրը:
Իր թեկնածությունը չի առաջադրելու նաև աջ պոպուլիստական ուղղվածության Միացյալ Թագավորության անկախության կուսակցության միակ պատգամավոր Դուգլաս Կարզուելը: Լեյբորիստների կուսակցության պատգամավոր, ԵՄ-ից ՄԲ դուրս գալու ակտիվ կողմնակից Գիզել Ստյուարտի խոսքով՝ ժամանակն է, որ «էստաֆետը հանձնեն» այլ գործիչների:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը պատկանում է ՄԲ վարչապետ Թերեզա Մեյին, ով կոչ էր արել խորհրդարանին կողմ քվեարկել իր նախաձեռնությանը, քանի որ ըստ նրա՝ «Երկիրը գնում է միավորման, սակայն խորհրդարանը չի հետևում նրան»:
Վարչապետի գնահատմամբ՝ արտահերթ ընտրությունները կարևոր նշանակություն կարող են ունենալ ԵՄ-ի հետ «Բրեքսիտի» հարցով առաջիկա բանակցությունների ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան