Մուկուչյան. Դիմումները նոտարական վավերացմամբ են
«Մեզ մոտ առկա են մանդատից հրաժարվելու վերաբերյալ նոտարական վավերացմամբ դիմումներ»: Լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորի 11 թեկնածուի ներկայացրած ինքնաբացարկի դիմումները հետ պահանջելու մասին:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ դիմումում նշված ամսաթիվը որևէ նշանակություն չունի, որովհետև Ընտրական օրենսգիքրը նախատեսել է գործառույթ, որ ցանկացած պարագայում, անգամ եթե դիմում է ներկայացված լինում, տվյալ անձը պետք է ներկա լինի նիստին ու հայտնի իր դիրքորոշումը դիմումի վերաբերյալ, ներկայացնի իր կամարտահայտությունը:
ԿԸՀ նախագահն ասաց, որ 11-ից կարող են լինել այնպիսի թեկնածուներ, ովքեր մանդատ չստանան, բայց նրանք կմնան ցուցակում ընդգրկված թեկնածուներ:
«Մանդատ չստանալու տարբերակներից է. օրինակ, ենթադրենք, կուսակցությունը տվյալ տարածքից ստանում է երկու մանդատ: Ենթադրենք, առաջին երկու ավելի շատ քվեներ ստացած թեկնածուները երկուսն էլ ինքնաբացարկ են ներկայացրել, երկուսն էլ հրաժարվում են: Ենթադրենք այդ տարածքից համապատասխան կուսակցությունն ունի մեկ մանդատ: Օրենքի պահանջներին համապատասխան տրվելու է այն թեկնածուին, ով ունի ավելի շատ քվեներ: Տվյալ պարագայում թեկնածուներից մեկը կստանա մանդատ, մյուս թեկնածուն կշարունակի մնալ ցուցակում ընդգրկված թեկնածու»,- ասաց Տ.Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան