Ռուսաստանը ներել է Ղրղզստանի 240 մլն դոլար պարտքը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավանություն է տվել Ռուսաստանի հանդեպ Ղրղզստանի ունեցած 240 մլն դոլարի պարտքի մարման արձանագրության նախագծին: Փոխանցում է Gazeta.ru-ն:
Նախագծում նշված է, որ 2017 թվականի մարտի 30-ի դրությամբ Մոսկվայի առաջ Բիշքեկի պարտքը կազմում է 240 միլիոն դոլար: Այդ փաստաթղթի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո այդ ամբողջ գումարը կմարվի:
Պարտքի դուրսգրումը Ռուսաստանի կողմից իրականացվում է Ղրղզստանի Հանրապետության զարգացման համար տրամադրվող պաշտոնական օգնության շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան