Սևանում ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 2-ին ժամը 20.00-ին դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի` ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ գյուղերի, «Սևան» Քրեակատարողական Հիմնարկի ջրամատակարարումը: Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել մայիսի 3-ին ժամը 20.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան