Զարուհի Փոստանջյան. Գալիս ենք քաղաքացու հետ խոսելու օրենքի գերակայության լեզվով
Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերն իրենց քարոզարշավը սկսեցին Աբովյան պուրակից:
Նրանք այսօր սպիտակ մեքենաներից կազմված շարասյունով էին քարոզի դուրս եկել, Փոստանջյանն էլ սպիտակ հագուստով էր:
Նրանք անցան Աբովյանի պուրակ-Աբովյան փողոց-Չարենցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Թումանյան փողոց-Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
Փոստանջյանն ասաց. «Գալիս ենք մաքրելու մեր եկիրը, գալիս ենք քաղաքացու հետ խոսելու օրենքի գերակայության լեզվով, կազմակերպելու ազգահավաքը, բաժան-բաժան արած հայրենիքը միավորելու, բարեկեցիկ կյանք ստեղծելու բոլորիս համար, ոչ թե մի քանի մարդու համար»:
Նա կոչ արեց համաձակ գնալ ընտրատեղամասեր, որպեսզի վերցնեն քաղաքապետարանն ու իշխանությունը՝ այն վերադարձնելու իրական տերերին:
«Մենք պետք է մաքրենք Երևանը կոռուպցիայից, աղբից, հիմնել այնպիսի քաղաք, որտեղ մարդն իրեն արժանապատիվ է զգում: Մենք արժանի ժողովուրդ ենք, պետք է հեղափոխությունը սկսել հենց ձեր ընտրատեղամասից»,-ասաց Փոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյան. Խնդիրները բոլոր վարչական շրջաններում նույնն են
- Փոստանջյանը քարոզարշավ է իրականացնում «Երևան սիթի»-ում
- Պետք է դիմանանք ու դիմադրենք. Զարուհի Փոստանջյան
- Փոստանջյան. Տրանսպորտի ոլորտում պետք է հիմնովին փոխվի քաղաքականությունը
- Զարուհի Փոստանջյան. Պետք է պահանջենք հատուցում մեր կրած վնասների համար