Անշարժ գույքի շուկայական միջին գինը փետրվարի համեմատ նվազել է 1.4%-ով
2017 թվականի մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13833 գործարք, որոնց քանակը 2017 թվականի փետրվար ամսվա համեմատ աճել է 13.0 %-ով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականի մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3979 օտարման գործարքի 71.9 %-ը կազմել է առուվաճառքը, 27.8 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 38.9 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.0 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
Ըստ Կադաստրի՝ 2017 թվականի մարտին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 66.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 39.6 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 22.8 %-ով:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի մարտին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2017 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել է 1.4%-ով:
2017 թվականի մարտին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 345 բնակարան, որոնց քանակը 2017 թվականի փետրվարի համեմատ աճել է 12.4 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 0.9 %-ով:
2017 թվականի մարտին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 357 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 101 գործարք, մարզերում՝ 256 գործարք: 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 17.0 %-ով, ընդ որում, Երևանում՝ 21.7 %-ով, իսկ մարզերում` 15.3 %-ով: 2017 թվականի մարտին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1.7 %-ով, ընդ որում, Երևանում՝ աճել 8.6 %-ով, իսկ մարզերում` նվազել 5.2 %-ով: