Ռուս մերկ նկարչին ձերբակալել են Նյու Յորքում
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի մոտ, որտեղ անցկացվել է Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը, մերկ վիճակում ձերբակալվել է ռուս նկարիչ Ֆյոդոր Պավլով-Անդրեևիչը:
Գազետա.ռու կայքը, հղում անելով BC New York-ին, գրում է, որ 41-ամյա ռուսաստանցուն միջոցառման վայր են բերել թափանցիկ արկղով: Արկղը տեղադրել են սահմանափակ թույլտվությամբ տարածքում: Ոստիկանությունը պահանջել է, որ նկարիչը դուրս գա, նա հրաժարվել է: Արդյունքում արկղը բացել են հրշեջ ծառայության աշխատակիցները: Այնուհետև նկարչին ձերբակալել են: Նրան մեղադրանք է սպառնում հասարակական կարգը խախտելու համար: Պավլով-Անդրեևիչը նման ակցիաներ իրականացրել է առնվազն 5 անգամ, այդ թվում 2016-ին Սան-Պաուլուում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան