Մարին Լը Պենի վրա ձվեր են նետել
Ֆրանսիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Բրետան շրջանում քարոզչության ընթացքում նախագահի թեկնածու Մարին Լը Պենի ուղղությամբ ձվեր են նետել: Պատահածի տեսանյութը հրապարակել է «Լենտա.ռու»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ քաղաքական գործիչը շփվելիս է եղել բնակիչների հետ: Թիկնապահներն ձեռքերով արագ ծածկել են նրա գլուխը: Առայժմ չի հաղորդվում, թե ով է եղել ձվեր նետողը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հանդիպելու են Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը: Քվեարկությունը տեղի կունենա մայիսի 7-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները