Ժան-Կլոդ Յունկերը գագաթաժողովին խմած է եկել
Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերն անսթափ վիճակում է ներկայացել Ժնևում ընթացող գագաթաժողովին, որտեղ քննարկվում է Կիպրոսի հարցը: Գրում է The Sun պարբերականը:
Նա անընդհատ բախվել է մարդկանց ու կահույքին: Բացի այդ, նա շատ անլուրջ է վերաբերվել իր օգնականներին:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ եվրոպացի պաշտոնյան առաջին անգամ չէ, որ չարաշահում է խմիչքը և հրապարակել են մի տեսանյութ, որտեղ երևում է, որ 2015 թ. մի միջոցառման ժամանակ էլ Յունկերը խմած է եղել:
Նա լուսանկարվելիս հաճախ կատակով ապատակել է տարբեր երկրների պաշտոնյաններին, փողկապը համեմատել նրանց փողկապների գույների հետ, մեկի գլուխն է նույնիսկ համբուրել:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան