ՀՅԴ-ի հետ կոալիցիոն փաստաթուղթը շուտով կհրապարակվի. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության միջև կոալիցիոն բանակցությունները ավարտված են։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Փաստաթուղթը, կարելի է ասել, արդեն պատրաստ է, շուտով այն կհրապարակվի, որը կկոչվի կոալիցիոն պայմանագիր», - հայտնեց նա՝ հավելելով, որ փաստաթուղթը կոչվելու է կոալիցիոն համաձայնագիր, այսինքն՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2017-2020 թվականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի, փոխնախագահների կազմին,
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօրվա նիստում պաշտոնների հարցեր չեն քննարկել։
Էդուարդ Շարմազանովը նաև չբացառեց, որ նոր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թիվը կարող է նվազել։
«Ես տրամաբանական եմ համարում, որ կկրճատվի, քանի որ 131 պատգամավորի թիվը կրճատվել է, այսօր մենք ունենք 105 պատգամավոր։ Չեմ բացառում, որ 6-րդ գումարման ԱԺ-ը կաշխատի ոչ թե 12, այլ ավելի քիչ հանձնաժողովներով», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան