Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին:
Արաբկիր վարչական շրջանում հուշարձանը տեղադրվել է 2015թ.-ին: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված այս հուշարձանը երախտիքի յուրօրինակ նշան է՝ հոգատար այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց Լենինգրադի բլոկադայից հրաշքով փրկված ու Հայաստանում ապաստան գտած շատ երեխաների հանդեպ:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաև խորհրդանշական եղևնի են տնկել այգում: