Իրավունք 18:07 05/05/2017 Հայաստան

Դատավորների թիվը պետք է ավելանա. արդարադատության փոխնախարար

«Այն ինստիտուտները, որոնք միտված են դատավորի աշխատանքի, դատավորների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը, մեզ՝ դատավորներիս, հետաքրքրում է,  պետք է շահագրգռված լինենք, որպեսզի այդ ինստիտուտները կայանան»,- ՀՀ Վճռաբեկ դատարանում կազմակերպված միջոցառմանն ասաց ՀՀ  վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Նշենք, որ Եվրոպայի խորհուրդը՝ համագործակցելով Հայաստանի դատական իշխանության և Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հետ, Վճռաբեկ դատարանում իրականացրեց միջոցառում` հանդիսավորելու Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծումը և քննարկելու Հայաստանում հաշտարարության կիրառման հետ կապված մարտահրավերները: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներն ու հավատարմագրված հաշտարարները, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Երվանդ Խունդկարյանի խոսքով, Հայաստանում հաշտարարության ինստիտուտը ներդրվել է բավականին վերջերս, համապատասխան օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել և ուժի մեջ է մտել 2015 թվականի սեպտեմբերից:

«Իհարկե, նախկինում էլ դատավորը դատական նիստն իրականացնելիս պարտականություն ուներ պարզելու, արդյոք կողմերը հաշտության համաձայնության հնարավորություն ունեն, թե ոչ, և յուրաքանչյուր դատավոր կհավաստի, որ կողմերին հաշտության բերելու գործընթացը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում դատավորից, քան այդ վեճն ըստ էության լուծելը»,- նշեց նա:

Ե. Խունդկարյանն ասաց, որ հաշտարարության ինստիտուտի ներդմամբ, ըստ էության, հնարավորություն ունեն հաշտարարության գործընթացը դատավարությունից քիչ հեռացնել և հնարավորություն տալ կողմերին անկաշկանդ վարեն իրենց զրույցները միմյանց հետ, անկաշկանդ լինել իրենց մտորումների արտահայտման տեսանկյունից, եթե դատարանում արտահայտված որոշակի միտք, հայտարարություն կարող է ապագայում մի կողմին  կաշկանդել, հաշտարարության գործընթացում կողմերը շատ ավելի ազատ են:

«Այս է պատճառը, որ մենք՝ դատավորներս, պետք է ամեն ինչ անենք, որ այս ինստիտուտը զարգանա և կայանա: Սակայն վիճակագրական տվյալները ներկա պահին դեռևս դրական միտումի մասին չեն խոսում: Այս 1,5 տարվա ընթացքում ունենք 2 դեպք, որ դատավորը նշանակել է հաշտարար»,- ասաց ՀՀ  վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը՝ հավելելով, որ վստահության բարձրացման տեսանկյունից միայն դատավորները չէ, որ անելիք ունեն, նաև հաշտարարները, պետք է քննարկումներ կազմակերպել և բարձրացնել հասարակության շրջանում իրազեկվածությունը:

Միջոցառմանը ներկա ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրումը և զարգացումը պետության կողմից տարվող դատաիրավական բարեփոխումների  առաջնահերթ լուծումներից է:

«Կարևոր գործիք է, ուղղված է և դատարանների բեռնաթափմանը, և գործի լուծմանը: Այսօր ահավոր ծանրաբեռնված է դատական համակարգը: Ջանքեր չենք խնայում, ուսումնասիրում ենք միջազգային փորձը, ներդնում ենք մեխանիզմներ, որպեսզի հասնենք նրան, որ գործերն արդյունավետ բաշխվեն  դատավորների միջև, սակայն լավագույն լուծումը դեռ չենք գտնել:  Ունենք ուսումնասիրություն, նաև դատական դեպարտամենտից ենք ստացել, թե որքանով պետք է ավելացվի դատավորների թիվը:  Նախարարությունը հակված է դրան, որ այո՝ դատավորների թիվը պետք է ավելանա: Տեսնենք, թե ինչ լուծում կստանա այս հարցը»,- ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ սկսել են «Հաշտարարության մասին» օրենքի նախագծի մշակումը: 

Panorama.am-ի հետ զրույցում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանն ասաց, որ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագիրը 2014-2016 թվականների ընթացքում մեծապես նպաստել է Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծմանը, որը հաշվառվել է ՀՀ Դատական դեպարտամենտում 2017թ. մարտին:

«Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը նոր է, կարիք ունի կայանալու, զարգանալու: Հաշտարարության ոլորտում եվրոպական չափանիշների կիրառումը չափազանց կարևոր է այս նորաստեղծ կազմակերպության համար»,- նշեց նա՝ հավելելով, որ հաշտարարների և դատավորների միջև  այսօրվա հանդիպումն առաջինն է, հույս հայտնեց, որ քննարկումը, ինչպես նաև մինչև այժմ արված աշխատանքները կնպաստեն հաշտարարության կիրառմանը Հայաստանում:

Լ. Դանեղյանի խոսքով, կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված օրենսդրական դաշտի հետ, նաև տեխնիկական բազմաթիվ հարցեր՝ կապված կազմակերպության կարգի, էթիկայի նորմերը մշակելու հետ:

«Եվրոպայի խորհրդի նոր ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է մայիսի 1-ից և կոչված է Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին նպաստող ծրագիր, առկա խնդիրների լուծման ուղղությամբ աջակցություն է ցուցաբերելու, քանի որ վեճերի այլընտրանքային լուծումը և մասնավորապես հաշտարարության մեխանիզմի կիրառումն ու ամրապնդումը նոր սկսված ծրագրի բաղադրիչներից ամենակարևորն է: Ծրագիրը տևելու է երեք տարի: Վստահ ենք, որ ազգային գործընկերների ակտիվ մասնակցությամբ մենք կկարողանանք հասնել ինչ- որ արդյունքների»,- նշեց նա:

Քննարկմանը ներկա Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանի խոսքով, հաշտարարության ինստիտուտի կայացման համար երեք անհրաժեշտ նախապայման կա՝ դատական իշխանության պատշաճ աջակցություն, օրենսդրություն, փաստաբանական և գործարար համայնքի իրազեկվածության բարձրացում: 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}