Սերգեյ Մինասյանն իր՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին
«Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն քննարկվում է իրեն Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։
«Այդ հարցը ոչ թե ինձ պետք է տրվի, այլ այն մարդկանց, որոնք այդ որոշումն ընդունում են։ Ես չեմ կարող կոնկրետ պատասխանել, քանի որ դրա լիազորը չեմ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ ՀՀ դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում: Մասնավորապես, քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը։ Նախատեսվում է Յուրի Վարդանյանին փոխարինել «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան