Նոր տվյալներ՝ հնգյակի առողջական վիճակի մասին
Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին Ան մամուլի ծառայությունից հայտնում են, որ
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ «ՍԻՊԱՊ» (SIPAP) համակարգին միացնելու համար։ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
«Մասնագետների կողմից գիշեր ու զօր ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ` առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։ Նշենք, որ ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։ Հնգյակի բուժման ընթացքում որևէ խնդիր առաջանալու դեպքում նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,-տեղեկացնում են ԱՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հնգյակից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր. ԱՆ
- Մեծ հաղթանակ էր, որ մենք կարողացանք կնոջ հղիությունը հասցնել 28 շաբաթականի. Անդրանիկ Պողոսյան
- «Սկզբում իմացել ենք եռյակ է լինելու, հետո որ իմացանք հնգյակ է, շոկի մեջ էի». հնգյակի մայր
- Մասնագետներն ամեն ինչ անում են այսօր ծնված հնգյակի կյանքը փրկելու համար
- Հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ