Անձնագրի վավերականության ժամկետի համար 16-18 տարեկանները կարող են դիմել առանց ծնողի համաձայնության
Ոստիկանության վիզաների ու անձնագրերի վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրազեկում՝ 16-18 տարեկան երեխաների հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու կարգի փոփոխության մասին։
Ոստիկանության պաշտոնյան նշում է, 28.01.2017թ. ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված նոր կարգ, համաձայն որի 16-18 տարեկան երեխաների հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար անձամբ կարող է դիմել քաղաքացին, իսկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությունը չի պահանջվում:
Անփոփոխ է մնացել այն պահանջը, համաձայն որի զինապարտ քաղաքացիների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել զինվորական կցագրման վկայական կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ՝ տրված զինկոմիսարիատի կողմից:
Հիշեցնենք, մինչ փոփոխությունները օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար 16-18 տարեկանի դեպքում թեև քաղաքացին անձամբ կարող էր դիմել, սակայն անհրաժեշտ էր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան