ՀՅԴ-ական նախարարների փոփոխություն չի լինի. Ա.Ռուստամյան
ՀՀԿ-ՀՅԴ այսօր ստորագրված կոալիցիոն հուշագիրը պետք է շարունակի դեռևս անավարտ մնացած այն գործը, որ նախորդ հուշագրով էր սահմանված: Հուշագրի ստորագրումից հետո լրագրողերի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ բավականին մեծ աշխատանք է դեռ մնում կատարելու: Ա. Ռուստամյանը միաժամանակ ասաց, որ առանձնացրել են առաջնահերթություններ՝ հակակոռուպցիոն պայքարը պետք է նոր որակի վրա դրվի, կադրային քաղաքականության առումով փորձի, ունակության չափանիշներով մարդիկ մշանակվեն, կատարելագործել Ընտրական օրենսգիրքը:
Ինչ վերաբերում է պորտֆելներին, Ա. Ռուստամյանն ասաց, որ այս պահին պահպանում են այն, ինչ որ կա, փոփոխություն այս առումով նախատեսված չէ. «Բայց այդ հնարավորությունը պահպանվում է, հետագայում աշխատանքային կարգով ըստ անհրաժեշտության, ըստ կադրերի նշանակման նպատակահարմարության, այս խնդիրները կարող են իրենց լուծումները ստանալ: Ակնհայտ է, որ նախարարների փոփոխություն չի լինի, որովհետև արդեն հրաժարվել են պատգամավորության մանդատներից»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական նախարարներն են՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, tարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում որևէ պաշտոնի մասին խոսք չկա. Աղվան Վարդանյան
- Վարչապետի թեկնածությունը կառաջադրվի ՀՀԿ-ի կողմից. Արմեն Աշոտյան
- Հրապարակվեց կոալիցիոն հուշագրի տեքստը
- Աղվան Վարդանյան. Աչք ունեցողները կտեսնեին մեր համատեղ աշխատանքը
- Ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը