ՀՀԿ շտաբը հերքում է 20 հազար դրամներ բաժանելու մասին Փաշինյանի հայտարարությունը
ՀՀԿ նախընտրական շտաբը հերքում է Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ:
«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը:
Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»,-ասված է ՀՀԿ նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։ Սա հաղորդում է հանցագործության մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան