ԱՄՆ-ում ընտանիքին դուրս են հանել ինքնաթիռից տորթի պատճառով
Ընտանեկան զույգին երկու երեխայի հետ իջեցրել են ինքնաթիռից այն պատճառով, որ նրանց ձեռքի ուղեբեռում տորթ է եղել: Ընտանիքն ուղևորվելիս է եղել Լաս Վեգաս, որպեսզի նշեն ծննդյան տոն, սակայն տոնը փչացրել են արդեն Նյու Յորքում, երբ JetBlue ավիաընկերության աշխատակիցները պահանջել են ուղևորներին դուրս գալ ինքնաթիռից:
kp.ru կայքը գրում է, որ դեպքը տեղի է ունեել Ջոն Քենեդու անվան օդանավակայանում:
Երբ նրանք ծննդյան տորթը դրել են ուղեբեռի համար նախատեսված դարակում, բորտ-ուղեկցորդուհին խնդրել է այլ տեղ դնել: Ավելի ուշ նա պահանջել է հեռացնել տորթը նստարանի տակից: Ընտանիքի անդամները ենթարկվել են պահանջին:
Բայց մեկ այլ բորտ-ուղեկցորդուհի դժգոհություն է հայտնել և կանչել տրանսպրոտային ոստիկանություն: Ոստիկանները որոշել են, որ չվերթի անվտանգության համար ընտանիքի անդամներին տորթի հետ անհրաժեշտ է դուրս հանել ինքնաթիռից:
Արդյունքում Բերկիները կարողացել են ուղևորվել Լաս Վեգաս միայն հաջորդ օրը այլ ավիաընկերության ինքնաթիռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան