Բրիտանիայում բարեգործական խանութը խնդրել է այլևս չնվիրաբերել «Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը
Մեծ Բրիտանիայում Oxfam բարեգործական խանութը դիմել է այցելուներին՝ խնդրելով այլևս չնվիրաբերել Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը, քանի որ խանութը լցված է այդ ստեղծագործությամբ: Գազետա.ռու կայքը, հղում անելով Independent-ին, գրում է, որ մի քանի ամիս շարունակ շաբաթվա ընթացքում միջինը մեկ անգամ խանութին նվիրաբերում էին այդ գրքից, ինչի արդյունքում այլ գրքերի համար քիչ տեղ է մնացել:
«Ես ուզում եմ ասել, որ ամեն օր ստանում ենք գրքի մեկ օրինակ: Մենք նախընտրում ենք ունենալ այդ գրքի տեքստը սկավառակի վրա»,-հայտարարել է խանութի մենեջերը:
«Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը Բրաունը գրել է 2003 թվականին, աշխարհում մեծ ճանաչում է ձեռք բերել: Ընդհանուր առմամբ, վաճառվել է գրքի շուրջ 80 միլիոն օրինակ, չնայած քննադատաների տարաբնույթ ակնարկներին:
Սկզբնաղբյուրը գրում է, որ նման դեպք է տեղի ունեցել նաև «Մոխարգույնի 50 երանգը» գրքի դեպքում, կրկին աշխատակազմը ստիպված դիմել է այցելուներին՝ խնդրելով այլևս այդ գրքից չբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան