Հասարակություն 20:37 15/05/2017 Հայաստան

Այսօր մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում կա լավ մասնագետների դեֆիցիտ. նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝  ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Լևոն  Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում: Պաշտոնյաները շրջայց են կատարել  քոլեջում, ծանոթացել խնդիրներին և առկա վիճակին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Կրթության և գիտության նախարարության  և  Լոռու մարզպետարանի հետ փորձում են կոսոլիդացնել այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր առկա են գյուղատնտեսության և կրթության միասնական դաշտում` դրանք միավորելու  և առավել արդյունավետ օգտագործելու  նպատակով, ինչպես նաև կազմել կրթական ծրագրեր, ինչը հետագայում կխթանի ամբողջ գյուղատնտեսության զարգացումը:

«Այսօր մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում կա լավ մասնագետների դեֆիցիտ, և եթե անգամ կա ներդրող, ինքը չի գտնում այդ ոլորտում լավ մասնագետ, որը կգա և այդ տնտեսությունում կաշխատի կամ խորհրդատվություն կտրամադի:  Հենց նպատակը դա է, որ արդյունքում  մի քանի տարի հետո ունենանք կենտրոններ, որտեղ կպատրաստվեն  մասնագետներ, խորհրդատուներ, նեղ մասնագետներ, որոնք կարողանան աջակից դառնալ այդ ներդրողներին»,-ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հավելել է, որ  մարզում հատկապես անտառտնտեսությունների կառավարման և զարգացման մասնագետների  անհրաժեշտություն կա, քանի որ այստեղ անտառային  հողատեսքերը շուրջ երեք անգամ ավելի  շատ են, քան գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, սակայն պետք չէ բացառել նաև անասնաբուծության, բուսաբուծության, դաշտավարության ոլորտները:

 Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է միջին մասնագիտական կրթության համակարգում արմատական բարելավումների անհրաժեշտությունը. «ՄԿՈՒ ոլորտում Եվրոպական միությունը երկար ժամանակ մեզ ցուցաբերել է աջակցություն. ԵՄ ծրագրով ՀՀ-ում հիմնադրվել են տարածաշրջանային քոլեջները, որոնք արդեն աշխատում են: Համագործակցության նոր ծրագրով նախատեսում ենք ունենալ բովանդակային նոր ուղղվածության ՄԿՈՒ  հաստատություններ, մասնավորապես ստեղծել գյուղատնտեսական ուղղվածության 8 տարածաշրջանային քոլեջներ, որոնցից մեկն էլ լինելու է Վանաձորում»,- նշել է ԿԳ նախարարը :

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը գտնվում է շենքային ոչ բարվոք պայմաններում, ունի 190 սովորող, առկա մասնագիտություններից միայն մեկն է  գյուղատնտեսական ուղղվածության:

Այցի հաջորդ կանգառը տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է հեռակա կրթություն:

ՀՀ ԿԳ նախարարի խոսքով, Վանաձորում իրագործվում է գյուղատնտեսական կլաստերի գաղափարը, որտեղ կմիավորվեն նաև  Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջն ու Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը: ԵՄ ծրագրի շրջանակում Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը կվերանորգվի և կհագեցվի տեխնիկական և լաբորատոր լավագույն պայմաններով: Ծրագրի շրջանակում համագործակցություն կսկվի նաև Ստեփանավանի բուսաբանական այգու հետ. այսինքն կստեղծվի համագործակցության մոդել գիտություն-բիզնես-կրթություն ձևաչափով: Նախարարը նաև նշել է, որ քննարկվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում առկա ուսուցմամբ կրթություն կազմակերպելու հարցը: Այդ նպատակով բուհը տեղում դասախոսական անձնակազմի համար հանրակացարանային համալիր ստեղծելու խնդիր ունի: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոփոխվելու են նաև ստեղծվելիք գյուղատնտեսական քոլեջի մասնագիտությունները՝ հաշվի առնելով գյուղնախարարության ներկայացրած պահանջարկը. «Մեր գլխավոր խնդիրը կրթության որակի բարելավումն է, բայց մյուս կողմից նաև ակնհայտ է, որ կրթության որակի մասին կարելի է լրջորեն խոսել, եթե  տվյալ մասնագիտությունն ունի պահանջարկ և հետաքրքիր է ուսանողին: Իսկ պահանջարկը ձևավորվում և թելադրում է աշխատաշուկան»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսական մասնագիտությունների պահանջարկի և գրավչության բարձրացման խնդիր կա:

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել կրթության և գիտության,  գյուղատնտեսության նախարարությունների և Լոռու  մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ  ձևավորել եռակողմ աշխատանքային խումբ, որը առաջիկայում կներկայացնի մարզի զարգացման ծրագրերից բխող գյուղատնտեսական մասնագիտություների կրթության արդյունավետության բարձրացմանը վերաբերող ծրագրեր:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:49
Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի:...
Աղբյուր` Panorama.am
09:47
Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը
Կիրանցում երեկ բռնի ուժով բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ու մյուսները  երեք ժամ անց ազատ են արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի». Արամ Մանուկյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կին դատավորների մեծ մասը...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՔՊ-ականների հանրային վայրերում լինելուց խուսափելու պատճառով իրենց սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա 2 շաբաթներին ԱԺ-ում բուռն իրադարձություններ են սպասվում, վաղվանից մեկնարկում են...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանին մուծումներ կատարած 24 նվիրատուներից 7-ը անանուն են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Լավագույն ավանդույթները» շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փոխանակ մոդուլային կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, ձեռք են բերում ՆԳՆ-ի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 30 մլն դրամ է տրամադրել մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակում են «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու հայ ժողովրդի դեմ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակեցին «Կոլցո» գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում են ԱԺ քառօրյա նիստերը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև Սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս շաբաթվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Հայաստանի ողջ տարածքում թափառող կենդանիների խնդիրն այժմ շատ ավելի սրված է, քան նախկինում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «16․09․2019թ․ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
08:59
Մայիսի 21-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:05
Մայիսի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 21-ին ժամը 08:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.77դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:00
Անբարոյականության հանդես ու բարոյականության վարժանքներ
Կարմիր-սև բերետավորները Կիրանցի մոտ ծեծում են ՀՀ քաղաքացիներին։ Ոտքի տակ գցած, որ ազատեն մարդկանցից Հայաստանի այդ մասն էլ, տան ադրբեջանցիներին։...
Աղբյուր` Panorama.am
23:06
Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել Է. «Սրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ... ու մտավ: Ասեց` արեց: Ու ոչ մի բերետավոր չկարողացավ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
22:30
Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ի՞նչ մասշտաբի գործողությունների է պատրաստ գնալ Իրանը, եթե պարզվի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Այս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են....
Աղբյուր` Panorama.am
22:03
Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է այսօր բերման ենթարկված և ազատ արձակված Կիրանց գյուղի բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
22:01
Հայաստանը ևս 100 մլն դոլար վարկ կվերցնի
Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2021 թ.-ի մարտ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՇՄՆ-ն չի կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները, դրանք քանդվել են
«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել, նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}