Չեխական քաղաքը զրկել է Ստալինին պատվավոր քաղաքացու կոչումից
Չեխիայի հարավում գտնվող Չեսկե Բուդեյովիցեի քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել զրկել նախկին Խորհրդային միության ղեկավար Իոսիֆ Ստալինին և կոմունիստական Չեխոսլովակիայի նախկին նախագահ և կոմունիստական կուսակցության առաջնորդ Կլեմենտ Գոտվալդին «Պատվավոր քաղաքացի» կոչումից, որը նրանք ստացել էին 1945 թվականին:
«Քվեարկության ժամանակ բանավեճերը բավականին երկար էին, կարծիքները տարբեր էին: Ես չգիտեմ, թե ինչու է սրա շուրջ այսքան էմոցիաներ: Նրանք երկուսն էլ այս կոչումները ստացել էին այն ժամանակ, երբ դրա համար առիթ կար: Միայն ավելի ուշ՝ 1950-ականներին, պարզվել է, որ նրանք իրենց լավագույնս իրենց չեն պահել»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է քաղաքապետը:
Ավելի վաղ նման որոշման ընդունման կողմնակիցներից մեկը հիշեցրել է, որ «Գոտվալդը ստորագրել է մահապատժի շուրջ 230 որոշում, այդ թվում նաև հայտնի ընդդիմադիր գործիչ Միլադա Գորակովայի»: