Սինգապուրում օտարերկրացիներին թույլ չեն տա մասնակցել գեյ շքերթին
Սինգապուրի իշխանությունները նոր կանոններ են մշակել, որոնց համաձայն օտարերկրյա հյուրերին արգելված է մասնակցել տեղական գեյ շքերթին:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչները նշել են, որ կարող են մասնակցել միայն Սինգապուրի քաղաքացիներն ու երկրում բնակության իրավունք ունեցողները:
«Մենք այլ ելք չունենք: Խոր ցավով տեղեկացնում ենք, որ ստիպված էինք նոր կանոններ ընդունել: Այն արտասահմանցիները, ովքեր կխախտեն կանոնները, կենթարկվեն քրեական պատասխանատվության»,-նշել են նրանք:
Աղբյուրի հաղորդմամբ, իրավապաշտպան կազմակերպություններն արդեն քննադատատել են նման սահմանփակումների կիրառումը: Human Rights Watch-ն օրինակ, դա որակել է որպես խտրականություն ու մարդու հիմնարար իրավունքների խախտում: