Ակադեմիական պատմություն Լաչինի ազատագրման մասին դեռևս չի ստեղծվել. պատմաբան
«Խոջալուիի, Շուշիի և Լաչինի օպերացիաները ես դիտարկում եմ մի ընդհանուր ամբողջության մեջ։ Այսինքն՝ մեկը մյուսի շարունակությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։
Նրա խոսքով, սակայն, ակադեմիական պատմություն դեռևս Լաչինի ազատագրման մասին չի ստեղծվել։
«Հայտնի է, որ Լաչինի ազատագրումը կատարել են կամավորական ջոկատները։ Լաչինի ազատագրումով բացվեց կյանքի ճանապարհը Արցախի հետ։ Եվ այս բոլոր գործողությունները պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ, մեկի դերը չպիտի գերագնահատել՝ ի վնաս մյուսի, բոլոր գործություններն էլ ունեցել են կարևոր նշանակություն»,- նշեց Ներսիսյանը։
«Հետախույզ վետերանների միություն» հկ նախագահ Սուրեն Կարապետյանը պատմեց, որ անմիջապես մասնակից է եղել Լաչինի ազատագրմանը, իսկ թե ինչու պետականորեն չի նշվում ազատագրման օրը, նա ասաց. «Պատճառն այն է, որ չի նախաձեռնվել պետական պաշտոնյաների կողմից»։
Նրա խոսքով՝ ազատագրումը չի եղել պատահական, այլ մշակված, հստակ պլանավորված ռազմավարության իրականացման արդյունք է։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտ-Շուշի. Զրույցներ պատերազմի,հաղթանակի ու խաղաղության մասին
- Շուշին այսօր՝ քաղաքը սեղանի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին