Կրթություն, գիտություն 18:26 19/05/2017 Հայաստան

Առաջին փուլում կմիավորվեն, կմիաձուլվեն միմյանց մոտ գտնվող դպրոցները. Լևոն Մկրտչյան

Այժմ մշակվում է դպրոցների համալիր զարգացման ծրագիր, որի համատեքստում դիտարկվում են քաղաքային դպրոցների վերախմբավորման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը և դպրոցների գերբեռնված և թերբեռնված աշխատանքը,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով օպտիմալացման վերաբերյալ կառավարության հանձնարարականներին։

«Կրթության որակի հետ կապված մեր խնդիրներից մեկն այն է, որ դպրոցը ժամը 1-ից հետո կա՛մ անցնում է երկրորդ հերթի, կա՛մ փակվում: Այսինքն` երեխան կեսօրից հետո չի մնում դպրոցում, քանի որ խմբակներ և լրացուցիչ կրթության ծառայություններ, որոնք կարող են դպրոցական ռիթմը պահել, չկան: Կառավարության կողմից խնդիր է դրվել ՝ բացառել երկրորդ հերթով դասապրոցեսները: Եթե մենք գնանք երկրորդ հերթի բացառմանը, կստանանք բավականին հետաքրքիր վիճակ` երկրորդ հերթով աշխատող դպրոցների բեռնաթափման հաշվին կլցվեն այն դպրոցները, որոնք թերբեռնված են: Մեր խնդիրը հետևյալն է` քաղաքային բնակավայրերում, հատկապես Երևանում դպրոցների մի զգալի հատված գերբեռնված է, մյուս մասը` թերբեռնված, և մենք ուղղակի այս երկուսին հավասար առաջ գնալու հնարավորություն ենք տալու` միավորելով ուժերը»,- նշեց  Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ միավորումները կնպաստեն, որպեսզի դպրոցը լիարժեք աշխատի և կատարի իր ամբողջական ֆունկցիան՝ կրթության որակի ապահովման տեսանկյունից:

Անդրադառնալով հարցադրմանը, թե օպտիմալացման գործընթացում կարող են լինել մանկավարժների կրճատումներ՝ նախարարի պաշտոնակատարը նշեց. «Մանկավարժների մեծ մասն աշխատում է կես կամ քառորդ դրույքով, այսինքն` թերբեռնված են աշխատում: Սա այն դեպքը չէ, որ պետք է կրճատումներ անենք: Աշակերտների թիվը կրճատվել է, իսկ ուսուցչական կազմը մնացել է նույնը, սակայն խնդիրն այստեղ ավելի շատ որակն է. եթե ունենք ուսուցիչ, ով 40 000 դրամ աշխատավարձ է ստանում, բնականաբար, նա կրկնուսույցի մեթոդների դիմելու մասին անպայման մտածելու է, քանի որ ստացած աշխատավարձը չի ապահովում լավ աշխատելու մոտիվացիա»։

Բացի այդ, ըստ Լևոն Մկրտչյանի՝ Երևանում դպրոցների վերախմբավորումը հնարավորություն կտա զգալի գույքային միջոցներ ազատել, քանի որ, օրինակ, եթե որևէ դպրոցը կառուցված է 1300 աշակերտի համար, իսկ ներկայումս այնտեղ սովորում է 300 աշակերտ, այս դեպքում մի մասնաշենքը կարող է ազատել` խնայելով դպրոցի պահպանման ծախսերը:

Նախարարի խոսքով` երբեմն դպրոցները սկսում են վարձակալությամբ տալ իրենց ազատ տարածքները, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Առաջին փուլում կմիավորվեն, կմիաձուլվեն միմյանց մոտ գտնվող դպրոցները: Շատ կարևոր, սկզբունքային հարց է. յուրաքանչյուր տեղ, որտեղ բնակավայր կա, դպրոց անպայման լինելու է, քանի որ մենք պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը»։

Անդրադառնալով կառավարության հանձնարարականով միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների խոշորացման ծրագրին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այստեղ նման կարիք կա այն դեպքերում, երբ փոքր բնակավայրում աշխատում են և՛ արհեստագործական ուսումնարանը, և՛ քոլեջը` երկուսն էլ` 30-40 սովորողով։

«Մենք կարող ենք նրանց միավորել և կրթությունը պահել մեկ շենքի մեջ` միջին մասնագիտական կրթական հաստատությունը՝ քոլեջն իրավունք ունի նաև արհեստագործական կրթություն իրականացնել: Այստեղ կրճատում չի լինի, քանի որ մենք կարիք ունենք մասնագետների, ուղղակի ուսումնական հաստատությունը կազատենք ծանրաբեռնվածությունից և ավելորդ պահպանման ծախսերից »,- նշեց  Լ. Մկրտչյանը:

Նա նաև ասաց, որ Եվրամիության հետ բանակցություններ են ընթանում տարիներ առաջ հիմնադրված տարածաշրջանային քոլեջների ձևաչափով 8 գյուղատնտեսական ուղղվածության քոլեջներ ստեղծելու ուղղությամբ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ՄԿՈՒ հաստատությունների խոշորացման դեպքում կարևոր խնդիր է նաև աշխատաշուկայի և մասնագիտությունների ցանկի ուսումնասիրությունը, մենք այստեղ ուղղորդումների և վերանայումների անհրաժեշտություն ունենք. «ՄԿՈՒ ոլորտում մասնագիտություններն ամբողջությամբ պետք է աշխատաշուկան թելադրի, և հենց աշխատաշուկան էլ կառավարման համակարգի մաս պետք է կազմի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}