Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ նպատակով սույն թվականի մայիսի 23-ին առավոտյան ժամը 6:00-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
«Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11: Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով»,-ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան