Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշան է շնորհվել
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ռուսաց լեզվի ակադեմիայի նախագահության կողմից երեկ հանձնվել է ակադեմիայի բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, պարգևը հաստատվել է 2000 թվականին Մոսկվայի և Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի օրհնությամբ՝ ի նշանավորումն Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի։
Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունն է հայտնել Ռուսաց լեզվի ակադեմիայի անդամներին իրեն շնորհած պարգևի համար՝ աղոթքով հիշելով բարեհիշատակ Ալեքսի Բ Պատրիարքին և ընդգծելով, որ բազում ջերմ ու բարի հիշողություններ է կրում իր սրտում։
Նորին Սրբությունը, վերհիշելով Պատրիարքի հետ ունեցած իր հանդիպումները և Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում համատեղ կատարած հոգևոր արարողությունները, ընդգծել է , որ ձևավորված այդ սերտ կապերը և գործակցությունը այսօր էլ շարունակվում են Կիրիլ Ա Պատրիարքի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան