Իրանն ունենալու է շատ ավելի ամուր դիրքեր. Վարդան Ոսկանյան
«Իրանի ներքաղաքական օրակարգը նախագահական ընտրություններից հետո որոշակիորեն փոփոխվելու է»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, չնայած հանգամանքին, որ վերջին ընտրություններին Հասան Ռոհանիին ավելի շատ մարդիկ են ձայն տվել, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր, այնուհանդերձ Իրանի քաղաքացիների ակնկալիքներն աճել են՝ կապված նախ և առաջ երկրի ներսում որոշակի ազատականացման գործընթացներն ապահովելու առումով, երկրորդ՝ տնտեսական հաջողություններ գրանցելու առումով:
«Նախագահ Ռոհանիի վարչակարգն իր նախորդ տարիներին կարողացել է հաջողությամբ իրականացնել արտաքին քաղաքական օրակարգի գրեթե բոլոր կետերը՝ ձեռք է բերվել միջուկային պայմանավորվածություն, Իրանը մեծացրել է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում, բայց բնակչության շրջանում ներքաղաքական ակնկալիքներ առկա են»,- ասաց իրանագետը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Վ. Ոսկանյանն ասաց, որ այդ ուղղությամբ վարվելիք ուղեգծում լուրջ շրջադարձեր տեղի չեն ունենա:
«Իրանցիների դիրքերն ամրապնդվել են նաև արտաքին աշխարհում՝ հաշվի առնելով ընտրությունների հետ կապված մի շարք կարևոր գործոնները, որոնցից ամենակարևորներն են՝ ընտրությունների բարձր մասնակցությունը, ընտրություններում մրցակցային բարձր մթնոլորտը, հետընտրական որևէ գործընթաց չեղավ, որովհետև իրանական համապատասխան մարմիններն ապահովել էին ընտրությունների ազատ և թափանցիկ բնույթը, ըստ էության, իրանցի ընտրողն որևէ դժգոհություն չունի, որ իր ձայնը կեղծվել է, տեղ չի հասել: Այս իմաստով Ռոհանին իր երկրորդ նախագահության շրջանում շատ ավելի ամուր դիրքեր է ունենալու և Իրանի բանակցային, ստարտային, ելքային դիրքերը լինելու են շատ ավելի ամուր, ինչ-որ առումով խիստ, այդ երկրի համար ձեռնտու»,-նշեց նա:
Իրանագետի կարծիքով, սա չափազանց կարևոր հանգամանք է՝ հաշի առնելով, որ Մերձավոր Արևելքում զարգացումները մտնում են նոր փուլ, Իրանն ունենալու է շատ ավելի ամուր դիրքեր:
Նա պատահական չի համարում, որ հենց Իրանի նախագահի ընտրության օրը ԱՄՆ նախագահն այցելել էր տարածաշրջանում Իրանի թիվ մեկ կամ երկրորդ ախոյան պետություն՝ Սաուդյան Արաբիա:
Վարդան Ոսկանյանը նաև նշեց, որ Իրանը շարունակելու է իր ներկայությունը սիրիական գործընթացներում, Լիբանանում, պահպանելու է զգալի ազդեցության լծակներ Արաբական թերակղզում, Եմենում, կրկին լուրջ ներկայություն է ունենալու Աֆղանստանում ընթացող գործընթացներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց