Վերջին տարիներին դրական փոփոխություններ են նկատվում ՀԱՊԿ մեխանիզմներում. ՊՆ պաշտոնյա
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Յուրի Խաչատուրովի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ նշեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը քվոտավորված նշանակում է, այսինքն՝ իրականացվում է ՀԱՊԿ կանոնադրության համաձայն:
«Ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային է, և նա առաջին հերթին ՀԱՊԿ ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները պետք է առաջ տանի, ոչ միայն Հայաստանի Հանրապետության»,- ասաց Լևոն Այվազյանը:
Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ շրջանակներում մեր շահերից է բխում, որ բարձրանա ՀԱՊԿ-ի միջազգային վարկն ու հեղինակությունը, որպեսզի կատարելագործվեն ռազմական կառավարման համակարգը, ռազմական բաղադրիչը դառնա ավելի գործուն, ինչպես նաև այն պարտավորությունները, որոնք կան, դրանց կիրառման գործուն մեխանիզմներ լինեն:
«Իհարկե, այդ ուղղությամբ դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու, սակայն վերջին տարիներին դրական փոփոխություններ են նկատվում, որ ՀԱՊԿ մեխանիզմները դառնան գործուն և կարողանան կոնկրետ պահին կոնկրետ խնդիր լուծել»,- նշեց Լևոն Այվազյանը՝ հավելելով, որ նման կազմակերպություններում բացի հավաքական շահերից կան նաև ազգային շահեր։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում իր գործունեության առաջնահերթությունները
- Խաչատուրովը՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան