Եթե Արմավիրի մարզպետի պաշտոն առաջարկեն, ինձ թվում է՝ կհամաձայնեմ. Նահապետ Գևորգյան
Հակառակ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին ոչ ոք առայժմ չի առաջարկել զբաղեցնելու Արմավիրի մարզպետի պաշտոնը։ Այս մասին նա ասաց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում՝ միաժամանակ նշելով, որ եթե իշխանության կողմից նման առաջարկ արվի, ինքն անպայման կհամաձայնի։
«Ձեզնից եմ առաջին անգամ լսում, որ կարող է մարզպետ նշանակվեմ։ Ինձ ոչ ոք նման առաջարկ չի արել։ Ես ընտրված պատգամավոր եմ, բայց եթե առաջարկեն, կմտածեմ և և ինձ թվում է՝ կհամաձայնեմ»,- ասաց նա։
Եթե Նահապետ Գևորգյանը Արմավիրի մարզպետ նշանակվի, նրա պատգամավորական մանդատը բաժին կհասնի ՀՀԿ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին։