Թրամփն ավարտել է այցն Իտալիա և ուղևորվում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայից մեկնել է Բրյուսել՝ Ապնիններում անցկացնելով մեկ օրից էլ քիչ ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփի այցի ծրագրի վերջին կետը դարձել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջանտիլոնիի հետ հանդիպումը։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, երկկողմ քննարկումների գլխավոր թեմաները եղել են ահաբեկչությունը և G7-ի գագաթաժողովը։
Սիցիլիայում կայանալիք հանդիպումը դիտվում է որպես Մանչեսթրում ահաբեկչական գործողության դեմ «Մեծ յոթնյակի» միասնականության դրսևորում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան