Դադարեցվել են գործող փորձարկման 5 լաբորիատորիների հավատարմագրումները
2017 թվականի մայիսի 15-ի դրությամբ ՀՀ-ում գործում էր 37 փորձարկման լաբորատորիա, այդ թվում` պարենային և ոչ պարենային արտադրանքի, հեռահաղորդակցության միջոցների, համակարգերի և էլեկտրատեխնիկական ապրանքների, գազաբալոնների պարբերական վկայագրման, նավթամթերքի և շինարարական փորձարկման լաբորատորիաներ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից։
«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են համապատասխանության գնահատման մարմինների (լաբորատորիաների) պարբերական և արտահերթ գնահատումներ, որոնց արդյունքում վերոգրյալ պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև հավատարմագրման ոլորտից դուրս (առանց համապատասխան կարողությունների) և խախտումով փորձարկումներ իրականացնող լաբորատորիաների հավատարմագրումը դադարեցվում է։
Արդեն իսկ դադարեցվել են գործող 37 լաբորատորիաներից 5-ի, սննդի, ցածր լարման էլեկտրական սարքավորումների և շինանյութի փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումները:
Հաշվի առնելով հայկական արտադրանքի անվտանգությունը և արտադրանքի որակի նկատմամբ վստահության կարևորությունը արտահանմանն ուղղված քաղաքականության զարգացման համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հորդորում է բոլոր փորձարկման լաբորատորիաներին խստորեն հետևել օրենքի պահանջին և միաժամանակ տեղեկացնում, որ ձեռնարկվելու են միջոցառումներ` մինչև 2017 թվականի ավարտը շուկայում բարեխիղճ աշխատող, միջազգային չափանիշներին համապատասխանող, օբյեկտիվ փորձաքննություն իրականացնող լաբորատորիաներ ունենալու համար:
Օրենքով նախատեսվում է նաև արբիտրաժային լաբորատորիայի ինստիտուտի ներդնում: Փորձարկումների վեճերի, տարակարծությունների դեպքում սպառողները և արտադրողները կարող են դիմել արբիտրաժային լաբորատորիա, որը ռեֆերենտ մեթոդիկայով կիրականացնի փորձաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան