Հենց ընդդիմադիրներն են ընկնում ինքնաարդարացման շրջապտույտի մեջ՝ վերջ, նրանք պարտված են. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ինչու են 25 տարվա ընթացքում ձախողվել բոլոր ընդդիմությունները՝ ԱԺՄ-ից սկսած, Կոնգրեսով և ՕՐՕ-ով վերջացրած: Նախ՝ իրենք՝ ընդդիմադիրները, չեն կարծում, որ ձախողվել են, նրանց թվում է, որ մեծ հաջողությունների են հասել, որ ժողովուրդն իրենց շատ էր սիրում, նույնիսկ պաշտում էր, իրենց հետ մեծ հույսեր էր կապում, բայց «իշխանությունը բռնազավթածները» դիմեցին ապօրինությունների, բռնությունների և ճնշեցին «համաժողովրդական շարժումը»: Հենց որ ընդդիմադիրներն ընկնում են նման դատողությունների շրջապտույտի մեջ՝ վերջ, նրանք պարտված են: Ոչ թե այն պատճառով, որ այդ դատողությունները սխալ են (հատկապես ապօրինությունների և բռնությունների մասով ճիշտ են), այլ որովհետև դրանք անպտուղ են:
Ընդդիմադիրների ռազմավարական սխալն այն էր, որ նրանց թվում էր, թե ընտրություններից մի քանի ամիս առաջ կակտիվանան, կուսակցություններ, դաշինքներ կստեղծեն, մի երկու «հուժկու» հայհոյանք կհնչեցնեն իշխանությունների հասցեին և վերջ՝ իշխանությունը նրանց գրպանում է:...Եվ ահա ասպարեզում հայտնվեց «Ելք»-ը, որ առայժմ, համենայնդեպս, չի գնում այդ տրորված ու միևնույն ժամանակ փակուղի տանող ճանապարհով»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան