Նաիրա Կարապետյանը, հնարավոր է, վերադառնա խորհրդարան. «Ժողովուրդ»
Չնայած ՀՀԿ ցուցակում ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը չդարձավ պատգամավոր, սակայն խորհրդարանում նրա աշխատասենյակի պատից չեն հեռացրել համապատասխան ցուցատախտակը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ-ում չեն շտապում այս հարցում որևէ քայլ անել, քանի որ հավանական է՝ Կարապետյանը կրկին վերադառնա խորհրդարան: Բայց նա պատգամավոր կարող է դառնալ կանանց համար նախատեսված քվոտայով, այն բանից հետո, երբ ՀՀԿ կին պատգամավորներից որևէ մեկն այլ պաշտոնի նշանակվի՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից: Առայժմ, սակայն դեռ որոշում կայացված չէ, թե պատգամավորներից ով է վայր դնելու մանդատը և տեղափոխվելու գործադիր:
Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ անձամբ Նաիրա Կարապետյանից, սակայն նա սկզբում պատճառաբանել է, թե զբաղված է, հետո կխոսի, իսկ ավելի ուշ չի պատասխանել զանգերին: